«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով

Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով
30.08.2025 | 13:57

Նիկոլ Փաշինյանն հրապարակավ հայտարարել է․

«Իմ դիրքորոշումները Եկեղեցու վերաբերյալ որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա»։

Սա ուղիղ հակասահմանադրական մոտեցում է․ պետությունն ու եկեղեցին Հայաստանում տարանջատված են, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սահմանադրությամբ ճանաչված է որպես ազգային եկեղեցի՝ իր բացառիկ առաքելությամբ։

Վարչապետի միջամտությունը եկեղեցական կառավարման հարցերին ոտնահարում է այդ սկզբունքները և վտանգում պետական ու հոգևոր ինստիտուտների միջև սահմանագիծը։

Միաժամանակ Փաշինյանը հայտարարում է Վաղարշապատում նախատեսվող հանրահավաքի մասին։

Չի կարելի անտեսել, որ նույն քաղաքում նոյեմբերի 16-ին նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ։

Սա հիմք է ենթադրելու, որ հակաեկեղեցական պայքարի պիկը հենց հոկտեմբեր- նոյեմբերին կարող է ծառայեցվել նաև որպես ընտրական տեխնոլոգիա՝ վարչական ռեսուրսի մոբիլիզացիայի համար։

Սա, իհարկե, վարկած է, բայց լիովին տեղավորվում է գործող իշխանության հայտնի գործելակերպի տրամաբանության մեջ։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ առավել քան երբևէ կարևոր է ընդդիմության կոնսոլիդացված մասնակցությունը Վաղարշապատի ընտրություններին։

Սա ոչ միայն տեղական քաղաքական գործընթաց է, այլև համազգային խնդիր՝ Եկեղեցու պաշտպանությամբ և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 16122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ